Ցավալի է և դատապարտելի»․ Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելուն
Կարդացեք նաև
ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցելությանը Զվարթնոցի տաճար և քննադատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին չայցելելու որոշումը։
Հայր Ասողիկն իր հայտարարության մեջ, որը վերնագրված է «ՑԱՎԱԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է», մասնավորապես նշել է․
«Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։ Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։
Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։
Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում