Չինաստանը ձգտում է «վերագծել» Ասիայի աշխարհաքաղաքական քարտեզը. The Wall Street Journal

Չինաստանը ձգտում է «վերագծել» Ասիայի աշխարհաքաղաքական քարտեզը. The Wall Street Journal

Չինաստանը ձգտում Է «վերագծել» Ասիայի աշխարհաքաղաքական քարտեզը՝ իրագործելով Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:  

ՉԺՀ-ի հավակնությունների մակարդակը եւ տարածաշրջանում իշխելու այդ երկրի տրամադրվածության լրջությունը պարզորոշ երեւում են վերջերս Ղազախստանի հետ սահմանին ստեղծված Խորգոս քաղաքում: Տարածությամբ այն կրկնապատիկ մեծ Է Նյու Յորքից, այժմ այնտեղ բնակվում Է 85 հազար մարդ: Հրատարակության տվյալներով՝ երկար ժամանակ սահմանը, որտեղ կառուցվում Էր Խորգոսը, համարվում Էր «անկենդան», սակայն վերջին մի քանի տարում ամեն ինչ փոխվել է: Խորգոսը «նոր ասիական կարգի» կենտրոն դառնալու չինական ընդարձակ պլանի
տարրերից սոսկ մեկն է:

Իր «անկենդան սահմանը» երկաթուղային, Էներգետիկական եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու լոգիստական կենտրոնի» վերափոխելու մտադրության մասին, կենտրոն, որը կնպաստի Չինաստանի, Միջին Ասիայի եւ Եվրոպայի միջեւ նոր առեւտրական ու տրանսպորտային կապերի հաստատմանը, ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարել Է տակավին անցյալ տարի, հիշեցնում Է WSJ-ն:   

Այս ամսին ավելի վաղ Ցզինպինը լույս Է սփռել Չինաստանի պլաններից մի քանիսի վրա: Մասնավորապես, նա պատմել Է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնմանհամար հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպես նշում Է WSJ-ն, Չինաստանի մտադրություններն ակտիվ քննարկում են առաջացրել Արեւմուտքի եւ Ասիայի երկրների կառավարություններում. ոմանք ողջունում են ՉԺՀ-ի նախաձեռնությունները, մյուսներն անհանգստացած են նրա «ռազմավարական նպատակներից»:   

«Արեւմուտքում իշխանական կառույցների որոշ ներկայացուցիչներ անհանգսանում են, որ չինական փողերի հոսքը կառավարման ստանդարտներին վնաս կհասցնի գոյություն ունեցող վարկային կազմակերպություններում, ինչպիսին Համաշխարհային բանկն Է»,- գրում Է WSJ-ն:

Չինացի եւ օտարերկրացի մի խումբ փորձագետներ Չինաստանի պլանը համեմատել են Մարշալի պլանի՝ «Եվրոպայի վերականգնման» ամերիկյան ծրագրի հետ, որն առաջարկվել Է 1947 թվականին:   

Վերլուծաբանները կարծում են, որ Չինաստանի՝ վերջերս ձեռնարկած նախաձեռնություններից շատերը յուրատեսակ «ուղերձ» են Վաշինգտոնին, որի համաձայն՝ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշտվել Ասիայի տարածաշրջանում նվազ կարեւոր դերակատարության հետ: Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Քրիս Ջոնսոնի խոսքով՝ Ցզինպինը «վերցնում Է այն գաղափարները, որոնք օդում ճախրում Էին արդեն վաղուց. եւ ամբողջովին իրագործում Է դրանք՝ ներդնելով փող եւ բոլորին հասկանալ տալով, թե որքան լրջորեն Է ինքը տրամադրված», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում