Հունաստանից գնած նավահանգիստների շնորհիվ Հնդկաստանը տնտեսական միջանցք կկառուցի

Հունաստանից գնած նավահանգիստների շնորհիվ Հնդկաստանը տնտեսական միջանցք կկառուցի

Հունաստանի կառավարությունը երեք նավահանգիստ՝ Լավրիոն, Պատրասը և Ալեքսանդրուպոլիսը կվաճառի Հնդկաստանին, որտեղ վերջինս իր սեփական տնտեսական միջանցքը կկառուցի։

Այդ մասին հաղորդում է Greek City Times-ը։

Աղբյուրը նկատում է՝ Հնդկաստանը հանդիսանում է տնտեսապես ամենաարագ զարգացող երկրներից մեկն աշխարհում։ Ըստ վերլուծաբանների գնահատականների՝ 2030թ․ Հնդկաստանը կարող է դառնալ մեծությամբ երրորդը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո,  փասատորեն՝ առաջ անցնելով Գերմանիայից և Ճապոնիայից։

Ունենալով տարեկան 6,3 տնտեսական տոկոս աճ և օգտագործելով իր հսկայական մարդկային կապիտալը, ըստ վերլուծաբանների, հնարավոր է՝ այս տասնամյակի վերջին՝ 2030թ․ Հնդկաստանը կրկնապատկի իր ՀՆԱ-ն:

Այդ տրամաբանության մեջ Հնդկաստանը ցանկանում է կառուցել իր սեփական ժամանակակից տնտեսական միջանցքը՝ որպես չինական նախաձեռնության այլընտրանք «մեկ գոտի, մեկ ճանապարհ» սկզբունքով։

Միջանցքը նախատեսվում է ծառայեցնել ցամաքով և ծովով ապրանքները Մերձավոր Արևելք, այնտեղից էլ Միջերկրական ծովով  Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպա հասցնելու համար։

Այդ ճանապարհին կարևորագույն կանգառը կարող  է դառնալ Հունաստանը։

Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը պատրաստվում է երրորդ տենդերին ու փորձում ներդրողներ գրավել։

iEidiseis-ի համաձայն՝ վերոհիշյալ երեք նավահանգիստները հնդիկներին ներկայացվել էին Հունաստանի վարչապետի Կիրիակոս Միցոտակիսիի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։

Աղբյուրը նկատում է՝ մասնավորապես Ալեքսնդրուպոլ նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի։ Լավրիոնի համար տենդեր ավելի վաղ էր հայտարարվել, բայց ընդհատվել էր ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Եվրոպացի դաշնակիցների խորհրդով Հունաստանի կառավարությունը ցանկացել էր վերանայել նավահանգիստների վաճառքի պայմանները։

Պատրասը երրորդ նավահանգիստն է, որ արդեն պատրաստվում է շահագործման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում