Սպիտակի անտառպետությունում տնկվել է առավել քան 80 հազար լայնատերև ծառ

Սպիտակի անտառապետության «Լեռնանցք» տարածքում տնկվել է ավելի քան 80 հազար տարբեր տեսակի լայնատերև ծառ, ինչպես նաև մոտ 1300 կգ սերմեր են տնկվել: Այս մասին նոյեմբերի 19-ին, «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի պիլոտային տարածքում դաշտային աշխատանքների ամփոփմանը նշեց «WWF Հայաստանի» անտառային ծրագրերի ղեկավար Արթուր Ալավերդյանը:

Ծրագրի նշատակն է իրականացնել անտառի տրանֆորմացիա և բարձրացնել անտառների դիմադրողականությունը, կայունությունը, ինչպես նաև ստեղծել այնպիսի կայուն անտառային էկոհամակարգ, որը կլիմայի փոփոխության պայմաններում կարողանա դիմակայել: «Անտառի տրանֆորմացիա» ծրագիրն իրականացվում է «WWF Հայաստանի» և ֆինանսավորվում Եվրամիության կողմից` «WWF Գերմանիայի» հետ:

«Ծրագիրը ներառում էր մի շարք գործողություններ, այդ թվում` միատարր ծառուտների ձևափոխումը խառը ծառուտների, որոնք կլիմայի բացասական ազդեցությունների նկատմամբ ավելի կայուն են: Գուգարքի անտառտնտեսության տարածքում մենք ունենք շուրջ 24 հա տարածք, որը նույնպես ենթարկվել է տրանսֆորմացիայի, և ապագայում այստեղ միատարր սոճուտների փոխարեն կլինի խառն անտառ», – ասաց Արթուր Ալավերդյանը:

WWF Հայաստանի անտառային ծրագրերի ղեկավարը հավելեց, որ ծրագիրը, բացի տրանսֆորմացիայից, ընդգրկում է իր մեջ նաև հզորությունների բարելավման մոդուլ, կրթական ծրագրեր, և կազմակերպությունը սերտորեն աշխատում է հարակից տարածքների բնակիչների հետ:

«Մեր բնակլիմայական պայմանները շատ լավն են և, ավելացնելով այս անտառածածկույթը, մենք հետագայում կկարողանանք ավելի լավ պայմաններ ստեղծել մեր երեխաների ու ապագա սերունդների համար: Այս անտառնտնեսությունը նաև լուծում է մեր համայնքի աշխատատեղերի խնդիրը՝ ապահովելով մոտ 50 հոգու համար աշխատանք», – ասաց Սարամեջ համայնքի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

Համայնքում ապրում է 1750 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ՝ սակավ վարելահող ունենալու պատճառով:

«Անտառների տրանսֆորմացիայի ծրագրին նախորդել ել անտառվերականգնման այլ ծարագրեր. մասնավորապես Լոռու տարածաշրջանում անտառապատման ծրագիր է իրականացվել, և միջազգային փորձագետները բարձր են գնահատել կատարած աշխատանքները: Սա շատ կարևոր ծրագիր է: Հիմք են ընդունվել կլիմայական փոփոխությունները և հիվանդությունները, որոնք կարող են տարածվել փշատերև անտառներում ու վերացնել ծառերը», – ասաց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում նունյպես շուրջ 70 հազար ծառ է տնկվել:

«Նաև պետք է խոստովանել, որ մեր կլիմայական պայմաններում շատ բարդ է անտառ տնկել, և մեր աշխատակիցներին սպասում են բավականին բարդ աշխատանքներ առաջիկա տարիներին», – հավելեց Կարեն Մանվելյանը:

«ՄԵզ համար այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է ընդհանուր կովկասյան ծրագրերի շարքում: Կլիմայի փոփոխությունների խնդիրը բորորիս համար պարզ է, և մենք հասկանում ենք, որ հետագա տարիների ընթացքում կլիմայի փոփոխությունների ճնշումը անտառների վրա ավելի կմեծանա»,- ընդգծեց «WWF-Գերմանիայի» ներկայացուցիչ Մաթիաս Լիխթենբերգը:

«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012-ի վերջում: Անտառի տրանսֆորմացիայի գործողություններն սկսվել են 2012թ-ի աշնանը և կավ արտվեն 2015թ-ի գարնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում