Հայաստանում տրասֆերմացիայի է ենթարկվել 150 հա անտառային տարածք

Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 150 հա անտառային տարածքներ ենթարկվել են տրանֆորմացիայի: Այն իրականացվում է «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկա տմամբ» ծրագիրը` «WWF-Հայաստանի» «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ՝ ԵՄ և «WWF-Գերմանիայի» ֆինանսավորման ներքո: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրեց «WWF Հայաստանի» անտառային ծրագրերի ղեկավար Արթուր Ալավերդյանը:

Անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը մեկնարկել է 2011 թ. և արդեն մոտենում է ավարտին: Ծրագրի նպատակն է միատարր անտառները դարձնել ավելի կայուն կլիմայի փոփոխության նկատմամբ, և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:

«Սա տարածաշրջանային ծրագիր է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, և, ընդհանուր առմամբ, տրանսֆորմացիայի են ենթարկվել 450 հա տարածք: Այս ծրագրի շրջանակներում մենք փորձում ենք կիրառել նոր մեթոդներ, որպեսզի ձեռքբերած փորձը կիրառենք այս տարածաշրջանում այլ տարածքների բարելավման համար», – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բեյքերը:

Արթուր Ալավերդյանը տեղոկացրեց, որ բուն տրանսֆորմացիայի գործողությունները ներառում են տրանսֆորմացիայի նախագծի ստեղծումը, տնկման և խնամքի աշխատանքները: Ծրագրի մեջ ընդգրկված բոլոր անտառտնեսությունները ցանկապատվել են մարդածին բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով:

«Ծրագրի շրջանակներում նաև կարևորում ենք տեղական համայնքների հզորությունների և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծումը: Այս տարածքներում աշխատում են տարածքի բնակիչները, ովքեր հնարավորություն են ստանում բարելավել իրենց սոցիալական վիճակը», – ասաց Արթուր Ալավերդյանը:

Տնկման և ցանքի աշխատանքներում օգտագործվել են միայն տեղային ծառատեսակները, որոնք են հացենին, թխկին, կաղնին, խնձորենին և տանձենին. դրանց սերմերը ընտրվել են հարակից տարածքներից:

Ընդհանուր առմամբ` ծառերի տնկման աշխատանքները ավարտվել են 2014թ. նոյեմբերին և ծրագիրը կավարտվի 2015 թ. մարտին: Պիլոտային ծրագրում ընգրկվել են մարդու ազդեցության հետևանքով առավել խոցելի տարածքների և միատարր անռատները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում