«Հայկական ժամանակ». Այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու

«Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաեւ կառավարության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:

Մեր տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում