Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Է ընտրվել Վլադիմիր Գրոյսմանը

Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադայի նախագահ Է ընտրվել Վլադիմիր Գրոյսմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի շենքից հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նրա թեկնածության օգտին քվեարկել Է 359 պատգամավոր, դեմ՝ 0, երեքը ձեռնպահ են մնացել:

Քվեարկության սկսվելուց առաջ ելույթ ունենալով պատգամավորների առջեւ՝ Գրոյսմանը, որն ավելի վաղ կառավարությունում զբաղեցնում Էր փոխվարչապետի պաշտոնը, նշել Է, թե «այժմ իշխանության առջեւ շատ հարցեր են ծառացած եւ բոլորին չԷ, որ պատասխաններ կան»:

«Մեր խնդիրն այն Է, որ մեր առջեւ դրված հարցերի պատասխանները գտնենք կոնկրետ գործողությունների օգնությամբ»,-ասել Է նա:

Գրոյսմանը Գերագույն ռադայի նախագահի պաշտոնում փոխարինել Է Ալեքսանդր Տուրչինովին:

Ինչպես սպասվում Է, երկու փոխխոսնակների պաշտոնների թեկնածությունների շուրջ քվեարկությունը պետք Է կայանա դեկտեմբերի 2-ին:

Նոյեմբերի 27-ին ավելի վաղ Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստում հինգ խմբակցություններ կոալիցիա են կազմել: Դրանում ընդգրկվել են «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», «Ժողովրդական ճակատ», «Ինքնօգնություն», Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցություն եւ «Բատկիվշչինա» կուսակցությունների ներկայացուցիչները: Որոշումն ընդունվել Է միաձայն: Ընդամենը կոալիցիայի կազմի մեջ մտել Է 302 պատգամավոր: Իշխող նոր կոալիցիան ստացել Է «Եվրոպական Ուկրաինա» անվանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում