Ռուսական գազի հետ կապված Թուրքիայի հույսերը կարող են չարդարանալ

Թուրքիային հավելյալ գազ մատակարարելու մասին հարցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դա մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում: Այդ մասին ՌԴ-ի նախագահը նշել է Անադոլու գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:

Ռուսական գազի` Թուրքիա մատակարարումների ծավալների կրճատումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք առաաջացել են Ռուսաստանում: Այս մասին օրերս  հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարի խոսքերով, Թուրքիան հույս ունի ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները տեխնիկական խնդիրների լուծումից հետո:

Ստամբուլում նոյեմբերի 20-­ին անցկացված էներգետիկայի և էկոնոմիկայի հարցերով Ատլանտյան խորհրդի 6­-րդ գագաթնաժողովում Յըլդըզը հայտարարել էր, որ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարումները 42 միլոն խմ­ից նվազել են 27­-28 միլոն խմ­ի:

Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 միլիարդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Ընթացիկ տարում ծրագրվում է Թուրքիա Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խմ­ի:

Նոյեմբերի 19­-ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը 10 տարի է:

Թուրքիան գազի ներկրման համաձայնագրեր ունի նաև Ադրբեջանի, Իրանի և Նիգերիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում