Մենք միջուկային զենք ենք տեղակայել Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն՝ Եվրոպայում․ Լուկաշենկո

Մենք միջուկային զենք ենք տեղակայել Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն՝ Եվրոպայում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի ռազմակայաններում տեղակայված է նույնպիսի միջուկային զենք, ինչպիսին ԱՄՆ-ն ունի եվրոպական երկրներում։ Այս մասին հայտնում է BelTA-ն։

Ելույթ ունենալով Համաբելառուսական Ժողովրդական Ժողովի (ՀԺՀ) նիստում՝ Լուկաշենկոն հիշեցրել է, որ ռազմական տերմինաբանությամբ մարտավարական միջուկային զենքը հարվածային-հարձակողական հնարավորություններ ապահովելու զենք է, այլ ոչ թե պաշտպանական։

«Ուրեմն, մեզ ուղղված ի՞նչ հարցեր ունեք: Ինչո՞ւ   այդքան վրդովվեցին [Արևմուտքում], երբ մենք մեր բազաներում տեղադրեցինք նմանատիպ ֆունկցիոնալ զենքեր»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ ԱՄՆ մարտավարական միջուկային զենքերը տեղակայված են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի և Նիդեռլանդների ավիաբազաներում։ Լուկաշենկոն նաև կարծում է, որ դժվար թե Արևմուտքը գնա ռազմավարական միջուկային զենքի կիրառման, քանի որ «նրանք ցանկանում են ապրել և կառավարել մոլորակը նախկինի պես»։

Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը, Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի, իսկ կողքին կլինի մի մարդ, որը չի դավաճանի:

«Ես հանգստի կգնամ միայն այն ժամանակ, երբ դուք ինձ ինչ-որ ձևով ասեք՝ վերջ, և երբ մոտակայքում լինի մի մարդ, ով չի դավաճանի, ով առանց վախենալու կգնա ընդդեմ բարիկադների։ Որը ոչ մի բան հաշվի չի առնի՝ նույնիսկ սեփական կյանքը»,- ասել Է Լուկաշենկոն համաբելառուսական ժողովրդական ժողովի նիստում։

Նա ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի իր քաղաքական կյանքի ավարտը լինի արժանի, և որ Բելառուսի իշխանությունները չփչացնեն այն, ինչ իրենք են ստեղծել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում