Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ առևտրային կապերի դադարեցման մասին

Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ առևտրային կապերի դադարեցման մասին

Թուրքիան Իսրայելի հետ այլևս ակտիվ առևտրային հարաբերությունների չունի։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, Անկարայում Գերմանիայի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ասել է, թե անհնար է ակտիվ առևտրային կապերի մեջ լինել Իսրայելի հետ, որը վերջին տվյալներով՝ մեղավոր է Գազայի հատվածում ավելի քան 40 հազար մարդու մահվան և ավելի քան 75 հազարի վիրավորվելու համար։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիայի առևտրի նախարարությունն ապրիլի 9-ից առևտրային պատժամիջոցներ է կիրառում Իսրայելի նկատմամբ՝ սահմանափակում դնելով 1019 ապրանքների և 54 ապրանքային խմբերի արտահանման վրա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարայի կողմից արտահանման սահմանափակումներն ուժի մեջ կմնան, քանի դեռ Իսրայելը չի կատարել Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացրած որոշումները։

Թուրքիայի իշխանությունները նաև հայտարարել էին, թե հնարավոր է Իսրայելի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառեն՝ կախված տարածաշրջանում իրավիճակի զարգացումից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում