Ճգնաժամը չի ազդի Մոսկվայում Ամանորի տոնակատարության վրա

Ճգնաժամը չի ազդի Մոսկվայում Ամանորի տոնակատարության վրա

Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը մայրաքաղաքի բնակիչներին խնդրել Է խուճապի չմատնվել եւ համբերություն ունենալ. ճգնաժամը չի ազդի Մոսկվայում Ամանորի տոնակատարության վրա: «Պետք չԷ համառորեն գլուխներդ մտցնեք եւ մղձավանջի մեջ ընկնեք: Հարկավոր Է համբերությամբ զինվել: Ինձ թվում Է՝ առաջիկա մի քանի ամսում ամեն ինչ հասկանալի կլինի, բայց Նոր տարին ոչ ոք չի արգելել»,- Կապկովի խոսքը մեջբերել Է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյան նշել Է, որ Մոսկվայում ամանորյա տոների ընթացքում կլինեն զանազան փառատոներ, սահարաններ, տոնավաճառներ, զբոսահանդեսներ եւ թանգարաններ:

«Մենք ոչինչ չենք կրճատում: Այնպես որ տրամադրությունն ամանորյա Է, եւ քաղաքում համապատասխան մթնոլորտ մենք կստեղծենք»,- հավելել Է նա:

Դեկտեմբերի 16-ին արտարժույթները մեկ օրում բարձրացել են շատ տարիների ընթացքում ռեկորդային 24 – 28 տոկոսով՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 80 ռուբլին եւ մեկ եվրոյի դիմաց 100 ռուբլին: Սակայն երեկոյան կողմ դրանք կայունացել են առավելագույններից ցածր մակարդակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում