«Ժողովուրդ». Ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան

«Ժողովուրդ». Ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան

Դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումից անմասն չեն մնա նաև ատամնաբուժարանները: «Նառա դենտ» ատամնաբուժարանում դեռ չեն թանկացել ատամնաբուժական ծառայությունները: Բայց առաջիկայում կթանկանան: «Նառա դենտ»-ի տնօրեն Նարինե Իսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այս պահին աշխատում ենք հին նյութերով, դրա համար էլ չեն թանկացել մեր ծառայությունները»:

«Դենտալ իմպլանտս-դիա» ատամնաբուժարանի տնօրեն Տիգրան Գրիգորյանը ևս «Ժողովուրդ»-ին ասել է, որ առաջիկայում այս ոլորտում թանկացումներն անխուսափելի կլինեն:

«Այն բոլոր նյութերը, որոնք ձեռք ենք բերում խանութներից, 50 տոկոսով թանկացել են: Այս պահին ունենք կուտակած պահեստային նյութեր, և դրանցով իրականացվող աշխատանքները չեն թանկանա, մինչև չսպառենք: Բայց իմպլանտը, որը դոլարով ենք ձեռք բերում, անպատճառ կթանկանա: Այս դեպքում մենք այլ ելք չունենք: Ճիշտ է՝ հիվանդին դրամով ենք իմպլանտացիան առաջարկել, բայց մենք այն ձեռք ենք բերում դոլարով»,-պարզաբանել է Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում