«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ

«ՀԺ»-ին հայտնի ղարձափ որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման Աժ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տևական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գևորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարղան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում: Միևնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Իր հարցերը Վարդանիկը, ըստ մեր աղբյուրների, լուծում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում