Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի 12-ին տենում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ:

Ավարայրի ճակատամարտում 451թ. մայիսին հանուն հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:

Հայ ժողովրդի քրիստոնեացումից ի վեր Հայ եկեղեցին ու հայրենիքի պաշտպանության գործը սերտորեն կապված են եղել միմյանց հետ: Սրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր և Հայոց եկեղեցին` Հովսեփ կաթողիկոսի և Ղեւոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով՝ ամենասուրբ խորհուրդը կատարեցին. պատրաստե ցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. և առավոտյան սուրբ հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում