ԱՄՆ-ում տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

ԱՄՆ-ում տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի դահլիճում կազմակերպվել է հարգանքի տուրքի արարողություն ի պատիվ  ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանի, ով ընթացիկ տարվա օգոստոսին կդառնա 110 տարեկան։

Ինչպես փոխանցում է CBS News-ը, Մերի Վարդանյանը արժանացել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի պատվավոր հյուրի կոչմանը՝ նահանգում հայկական մշակույթի պահպանման և  հայ համայնքում իր ներդրման համար:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Վարդանյանը, ով ապրում է Ճամայկա Փլեյնում, նահանգային ներկայացուցիչների պալատ է հասել Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ:

Մերի Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա ծնվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից մազապուրծ նրա ընտանքիը սկզբում հասել է Սիրիա, այնուհետև՝ Լիբանան, իսկ 1970-ականներին տեղափոխվել  ԱՄՆ: Ամբողջ կյանքում նրան ուղեկցել է հայկական  մշակույթի ուժեղ զգացողությունն ու կապվածությունը:

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում  ու հայ համայնքում  ներդրումը: Ինչպես նշում է աղբյուրը՝ օրենսդիրներից ոմանք կրել են Հայոց ցեղասպանությունը  խորհրդանշող անմոռուկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում