«Ժողովուրդ». Եկող շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները ընդունելու համար

«Ժողովուրդ». Եկող շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները ընդունելու համար

«Խորհրդարանին երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20 տոկոսից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչելու և 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

Սակայն Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, ինչպես միշտ, չկարողացավ խորհրդարանն իր վերահսկողության տակ պահել և ավարտել հարցի քննարկումն ու այն դնել քվեարկության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչև հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ՝ մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում