Թուրքիայի ազգային արժույթը մոտ երկու անգամ արժեզրկվել է

Թուրքիայի ազգային արժույթը մոտ երկու անգամ արժեզրկվել է

Ինչպես Ադրբեջանում է ազգային արժույթ մանաթը սրընթաց կերպով արժեզրկվում, թուրքական ազգային արժույթ լիրան եւս արդեն մոտ երկու անգամ էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին 1 ԱՄՆ դոլարը կազմել էր 2,51 լիրա, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 1,78 լիրա:

Թուրքական ԶԼՄ-ներում երեկ լուրեր էին շրջանառվում, որ լիրայի սրընթաց արժեզրկման հետ կապված` Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Էրդեմ Բաշչըն հրաժարական է տվել, սակայն, հետագայում այդ լուրը հերքվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել էր ԿԲ-ն:

Նրան անհանգստացրել է այն, որ լիրայի կտրուկ էժանացումը տեղի է ունեցել երկրի նախագահ իր ընտրվելուց կարճ ժամանակ հետո:

Ընթացիկ տարվա սկզբի համեմատ` Ադրբեջանում մանաթը մոտ 40 տոկոսով արժեզրկվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում