Գերմանիայի Բունդեսթագը պաշտպանել Է Հունաստանին ցուցաբերվող օգնության երկարաձգումը

Գերմանիայի Բունդեսթագը պաշտպանել Է Հունաստանին ցուցաբերվող օգնության երկարաձգումը

Գերմանիայի խորհրդարանը քվեարկել Հունաստանին ցույց տրվող արտահերթ օգնության գործողության ժամկետը երկարաձգելու օգտին, չնայած այն բանին, որ շատ քաղաքական գործիչներ դժգոհ են գործարքի առանձին ասպեկտներից: Մասնավորապես, դժգոհների թվում Է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, տեղեկացնում Է «Ար մենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 Գերմանիան Հունաստանի հիմնական վարկատուն Է, որի ընդհանուր պարտքը կազմում Է ավելի քանն 320 միլիարդ եվրո: Միայն 2015 թվականին Աթենքին 21 միլիարդ եվրո կպահանջվի պարտքի հանձնառությունների տոկոսների մարման համար: 2008 թվականից ի վեր ճգնաժամի հետեւանքով Հունաստանի համախառն ներքին արդյունքը նվազել Է 25 տոկոսով, իսկ բնակչության եկամուտները՝ 40 տոկոսով:

Փետրվարի 26-ին Աթենքում հարյուրավոր ցուցարարներ են մասնակցել բողոքի առաջին հակակառավարական ակցիային՝ շուրջ մեկ ամիս առաջ իշխանության գլուխ «Սիրիզա» ձախ արմատական կուսակցության անցնելուց հետո: Ցուցարարները նետել են «Մոլոտովի կոկտեյլներ» եւ ջարդել խանութների ցուցափեղկերը:

Քննադատները նոր իշխանություններին մեղադրում են նախընտրական խոստումները կատարելուց եւ խիստ խնայողության քաղաքականությունը դադարեցնելուց հրաժարվելու մեջ:

Այս շաբաթ ավելի վաղ կառավարությունը կնքել Է գործարք՝ չորս  ամսով երկարաձգելով Հունաստանի վարկավորման ծրագրի գործողության ժամկետը՝ ֆինանսական բարեփոխումների դիմաց:

Փետրվարի 27-ին վարկավորման երկարաձգման հարցը կքննարկի Հունաստանի խորհրդարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում