Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել Է վերանայել իր մոտեցումը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ

Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել Է վերանայել իր մոտեցումը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ը պետք Է վերանայի իր մոտեցումն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ վարվող բանակցությունների նկատմամբ: Ինչպես փետրվարի 27-ին հաղորդել Է IRNA գործակալությունը, Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) կոնսուլտացիաների թեմային են նվիրված եղել Կում քաղաքում գործադիր իշխանության ղեկավարի հանդիպումները կրոնական խոշոր գործիչների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց ամերիկացիները պետք Է փոխեն սխալ մոտեցումն իրանական միջուկային ծրագրի նկատմամբ»,-Ռոուհանիի խոսքը մեջբերում Է Press-TV հեռուստաընկերությունը:  

Նա, մասնավորապես, ԱՄՆ-ին մեղադրել Է 2004 թվականի բանակցությունները ձախողելու մեջ, որին նաեւ մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան (2003-2005 թվականներին Ռոուհանին այդ կոնսուլտացիաներում գլխավորել Է Իրանի պատվիրակությունը):

Նախագահի կարծիքով՝ դեռ այն ժամանակ Է վերջնական համաձայնություն կնքելու հնարավորություն եղել.«Մեր հարաբերություններն աշխարհի երկրների հետ, ներառյալ Չինաստանը եւ Ասիայի մյուս պետությունները, այժմ զգալիորեն ակտիվացել են»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում Է IRNA-ն:

«Նկատելի Է նաեւ համագործակցության ընդլայնումը Եվրոպայի երկրների հետ: Բայց դրա հետ մեկտեղ մենք չենք մոռանում, որ միջուկային ծրագիրը մեր արտաքին քաղաքականության հանգուցային հարցն Է, որի լուծումը կոչված Է հակառակորդին զրկել պատժամիջոցների տեսքով ճնշման նրա զենքից: Մենք կոչ ենք անում հակառակորդին՝ վայր դնել այդ զենքը, քանի որ պատժամիջոցները միաժամանակ եւ անարդար են, եւ անտեղի, եւ դաժան, ինչպես նաեւ մարդու իրավունքները խախտող: Իսկ այդ նպատակին հասնելու համար բանակցություններ լավագույն միջոցն են», -հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում