ՀՀԿ-ն դատապարտում է Նեմցովի սպանությունը

ՀՀԿ-ն դատապարտում է Նեմցովի սպանությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին եւ բարեկամներին: «Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:

Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում՟ փետրվարի 28-ի գիշերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում