Պորոշենկոն Նեմցովին հետմահու պարգեւատրել Է Ազատության շքանշանով

Պորոշենկոն Նեմցովին հետմահու պարգեւատրել Է Ազատության շքանշանով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին հետմահու պարգեւատրել Է Ազատության շքանշանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ուկրաինական պետության ղեկավարի կայքում:

«Մեզ՝ ուկրաինացիներիս համար Բորիսն ընդմիշտ կմնա Ռուսաստանի հայրենասեր եւ Ուկրաինայի բարեկամը: Նա իր կյանքով ապացուցեց, որ դա կարելի Է համատեղել, պետք Է միայն ցանկանալ»,- ընդգծել Է նա:

Քաղաքական գործիչն սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: ՌԴ-ի Քննչական կոմիտեն հարուցել Է քրեական գործ «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: Նեմցովին մարտի 3-ին թաղելու են Մոսկվայի Տրոեկուրովյան գերազմանատանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում