Հարցում պիտի անեք Մոսկվա՝ ճշտելու Ռ.Քոչարյանն ինչ-որ պաշտոն զբաղեցնո՞ւմ է, վճար ստանո՞ւմ է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Հարցում պիտի անեք Մոսկվա՝ ճշտելու Ռ.Քոչարյանն ինչ-որ պաշտոն զբաղեցնո՞ւմ է, վճար ստանո՞ւմ է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը հետաքրքրվեց, թե ինչպես են պարզելու՝ պաշտոնաթող  Նախագահը վարձատրվող աշխատանք կատարո՞ւմ է, թե՞ ոչ՝ առաջարկելով սահմանել պատվո վճար. «Դուք  հիմա  հարցում պիտի անեք Մոսկվա՝ ճշտելու Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ պաշտոն զբաղեցնո՞ւմ է, վճար ստանո՞ւմ է»:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ նպաստ ստացողներին չեն հարցնում, թե դրսում ինչ են ստանում, դա անում են օրենքի սահմաններում.«Չեմ կարծում, որ Նախագահները թոշակը ստանալուց չեն ասի, թե չեն աշխատում, բայց Ռուսաստաններում  կաշխատեն: Պրն. Մինասյան, Ձեր չափով ուրիշներին մի չափեք, չի կարելի»:
:

Հետևեք մեզ նաև Telegram-ում