«Ժողովուրդ». Ամեն տարի ԱԺ կին պատգամավորները գումարի տեսքով նվեր են ստացել՝ 200-ից 300 հազար դրամ

«Ժողովուրդ». Ամեն տարի ԱԺ կին պատգամավորները գումարի տեսքով նվեր են ստացել՝ 200-ից 300 հազար դրամ

«Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր խորհրդարանում ծավալված դժգոհության մասին՝ կապված Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի որոշման հետ՝ այս տարի մարտի 8-ին խորհրդարանում աշխատող կանանց գումարի տեսքով նվեր չի տալու։ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե այս տարի ԱԺ-ն գումար չունի, որպեսզի կանանց նվեր տա: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամեն տարի ԱԺ կին պատգամավորները ևս գումարի տեսքով նվեր են ստացել՝ 200-ից 300 հազար դրամ՝ ԱԺ նախագահի ֆոնդի հաշվին, իսկ ԱԺ կին աշխատակիցներին նվեր-գումարը եղել է նրանց աշխատավարձի կեսի չափով:

Պարզվում է՝ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո երեկ Աժ կին աշխատակիցները նվեր են ստացել, սակայն ոչ թե գումար, այլ պլաստմասե տարայի մեջ ծաղիկ ու քաղցրավենիք: Ինչ վերաբերում է ԱԺ կին պատգամավորներին, ապա մեր տեղեկություններով՝ նրանք դեռ իրենց նվերները չեն ստացել: Հավանաբար նրանց նվերներն էլ այսօր կբաժանեն: Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմը որոշել է կին պատգամավորներին սուրճի բաժակ նվիրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում