Երեք նախագահները հանձնեցին Ծառուկյանին. մեկը դրեց զոհասեղանին, մյուս երկուսը գլխով արեցին՝ Ամեն. Քաղտեխնոլոգ

Երեք նախագահները հանձնեցին Ծառուկյանին. մեկը  դրեց զոհասեղանին, մյուս երկուսը գլխով արեցին՝ Ամեն. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ոչ մի բան էլ տեղի չունեցավ, որովհետև քաղաքական դաշտը վաղուց էր փոշիացած՝ դեռ 90-ականների  կեսերից. չկա գաղափարախոսություն, գերիշխում է պոպուլիզմը:

Այսինքն՝ քաղաքական դաշտում բացակայում են քաղաքական խաղացողները, փոխարենն ով ասես կա՝ բիզնես պրոյեկտներից մինչև…Այլ կերպ՝ ով փող ունի  որոշում է  քաղաքականությամբ զբաղվել.«Քաղաքական դաշտը բարեգործական հիմնարկ չէ, և խոսքը վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլ՝ բոլորին: Քաղաքականությունը վերածվել է բիզնեսի»:

Քաղտեխնոլոգն այստեղ լրացնում է՝  իհարկե, փողն անհրաժեշտ է քաղաքականության  մեջ, բայց  որպես միջոց, ոչ  որպես  նպատակ՝ փող են դնում, փող աշխատելու համար: 

Շարունակելով այս համատեքստում միտքը, քաղտեխնոլոգը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, թե ՀՀ-ում գաղափարական կուսակցություններ չկան, բացի ՀՅԴ-ից, որը ևս գաղափարական առումով խնդիրներ ունի:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն էլ ուժեղ չէ, պարզապես այն իշխանական կուսակցություն է. «ՃՃԿ-ն էլ լիներ իշխանություն , նույնն էր լինելու»:

Բայց ևս մի զավեշտալի փաստ՝ հայրենի  քաղաքական դաշտում ընդդիմության լիդեր լինելն է է արդեն դարձել կռվախնձոր, պաշտոն:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռացման պատճառներին, Կարեն  Քոչարյանը նախ շեշտեց, որ ժամանակին  նրան բերել մտցրել էին քաղաքականություն, իսկ շախմատի օրենքով՝ եթե կպել ես պիտի խաղաս, ուստի  Ծառուկյանը խաղում էր և գնալով խրվեց: Այս ֆոնին քաղտեխնոլոգը  հիշեցրեց «Մաուգլի» մոլտֆիլմը.«Ты столько твердил, что я Человек. Наконец, я и сам поверил в это».

«Այսօր Գագիկ Ծառուկյանի համար, որպես Ծառուկյան մարդ, ամենաերջանիկ օրն է, որովհետև այլևս անիմաստ փողեր չի ծախսի և կզբաղվի իր սիրած գործով, եթե չլիներ զուտ այն ձևը, որով նրան հեռացրին քաղաքականությունից: Դա մարդկային առումով նստվածք կթողնի»,-շարունակեց քաղտեխնոլոգը:

Քոչարյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը վերջին քսանհինգ տարվա մեջ երբեք նման կտրուկ քայլ չէր արել, ինչը թույլ է տալիս ենթադրելու որ եղել են ստորգետնյա պրոցեսներ, որոնք էլ հանգեցրել  են նման պոռթկումի. «Ինչ-որ ինֆորմացիա, փաստեր, ձայնագրություններ դրել էին Սերժ Սարգսյանի սեղանին: Ինքը քաղաքական այն կերպարներից է, որ միանգամից ռեակցիա չի տալիս, նա միշտ կողմ է եղել ունենալ հաճախորդ, քան դուշման»:

Միաժամանակ, Կարեն Քոչարյանը հայտարարեց՝  երեք նախագահները հանձնեցին Գագիկ Ծառուկյանին. «Մեկը Ծառուկյանին դրեց զոհասեղանին, մյուս երկուսը գլխով արեցին՝ Ամեն»:

Հիշեցմանը, որ 2008-ին Խաչատուր Սուքիասյանը քաղաքական պայքարի մեջ մտնելով, կորուստներ կրեց, իսկ այսօր լուրեր են պտտվում  նրա և Սերժ Սարգսյանի համագործակցության մասին, ինչը հնարավոր չէ՞, որ Ծառուկյանի դեպքում էլ լինի, քաղտեխնոլոգը չբացառեց, բայց եթե Գագիկ Ծառուկյանը լինի Խաչատուր Սուքիասյանի կարգավիճակում՝ միայն գործարար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքական ճակատագրին և հետագա դերակատարությանը, քաղտեխնոլոգը նկատեց, թե  այսօրվա ԲՀԿ-ն առավել  քաղաքական է, քան Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն՝ չնայած պրագմատիկ առումով շատ ավելի  թույլ՝ հավելելով, որ իներցիայով ԲՀԿ-ն դեռ ուժեղ է, ինչպես  2008-ի մարտի 2-ին ՀԱԿ-ը:

Անդրադառնալով  Նաիրա Զոհրաբյանի նախագահմանը,  Կարեն Քոչարյանը նշեց՝ նա ամենակարող չէ, նրան բարդ է լինելու՝ միաժամանակ ընդգծելով, որ Զոհրաբյանը պինդ անձնավորություն է, այս տարիներին քաղաքական բազմաթիվ  փորձություններ է կարողացել հաղթահարել. առաջատար ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի պրիմայից  դարձավ կոալիցիայի մաս լիդեր կուսակցության անդամ,  որը հետո այլընտրանք հռչակվեց, ինչին  ինքը վստահ եմ՝ կողմ չէր:

Վարդան Օսկանյանի մասով էլ քաղտեխնոլոգն ակնարկեց, որ նրա դեպքում ոչ թե ներքաղաքական, այլ գեոքաղաքական խնդիրներ կային:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում