Այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ մարտունակությունը նախ զորքն է. ՊՆ մամուլի խոսնակ

Այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ մարտունակությունը նախ զորքն է. ՊՆ մամուլի խոսնակ

Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից, սակայն այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, որում, մասնավորապես, ասված է.

«Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից: Միայն այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան: Մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ «ռազմական խաղերի» ժանրից է: Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս «հերոսին»` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար:

Հ.Գ. երևում է` պոռոտախոսության ու զառանցանքի մրցույթ կա սրանց սերունդների մեջ, հատկապես պատերազմից թռածների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում