«Առավոտ». Մհեր Շահգելդյանը զանգահարել է Նաիրա Զոհրաբյանին՝ հերքելու տարածված տեղեկատվությունը

«Առավոտ». Մհեր Շահգելդյանը զանգահարել է Նաիրա Զոհրաբյանին՝ հերքելու տարածված տեղեկատվությունը

«Ինձ զանգահարեց Մհեր Շահգելդյանը, մենք զրուցեցինք: Մհեր Շահգելդյանը միանշանակ հերքեց տարածված տեղեկատվությունն` ասելով, որ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ինքը չի խոսել ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից ոմանք դիմել են ՕԵԿ-ին՝ անդամակցելու համար:

«Ինքս լսեցի պարոն Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը: ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»,- ասել է տիկին Զոհրաբյանը` տարակուսանք հայտնելով առ այն, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում