Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

Լազ գործիչը Կոպենհագենում Հայոց ցեղասպանության մասին ելույթ կունենա

 Թուրքիայում բնակվող լազ բանաստեղծ Սերքան Էնգինը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթ կունենա Դանիայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էնգինը, ապրիլի 28-ին նա Կոպենհագենում կգտնվի Միջազգային ազատ մամուլ ասոցիացիայի (Inte rnational Free Press Society) նախագահի հրավերով:

Դանիայի գրողների միության շենքում կայանալիք ելույթի ժամանակ Էնգինը խոսելու է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայում խոսքի ազատության թեմաներով:

Լազ պոետը իր նախկին հրապարակումներով և հայտարարություններով բազմիցս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` համարելով այն մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում