Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զենիթայինների դաշտային պարամունքները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զենիթայինների դաշտային պարամունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային հավաքների են ձեռնամուխ եղել ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա: Ուսումնական միջոցառումներում ներգրավված են զենիթահրթիռային ստորաբաժանումների շուրջ 300 զինծառայողներ:

Ինչպես  տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային պարապմունքների ժամանակ կանցկացվեն պայմանական հակառակորդի առանձին եւ խմբային օդային թիրախների հարձակման դիմագրավման վարժանքներ, որոնց  ընթացքում զինծառայողները կլուծեն 100-ից ավելի մարտավարական խնդիրներ առանց մարտական հրաձգությունների, ակտիվ աղմուկային խանգարումների, հակատեղորոշիչ հրթիռների կիրառման պայմաններում:

«Բանակային միջազգային խաղեր-2015»-ին, մասնավորապես, «հակաօդային պաշտպանության վարպետներ» մրցույթին զենիթահրթիռային անձնակազմերի պատրաստման շրջանակներում միավորումում տեղի կունենա առաջին ընտրական փուլը:

«Կամխուտ» բարձրլեռնային զինափորձարանում դաշտային պարապմունքների ավարտից հետո հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները զինավարժանքների կմեկնեն Կապուստին Յարի զինափորձարան: Այնտեղ նրանք կպատրաստվեն զենիթայինների համառուսաստանյան մրցումներին, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա օգոստոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում