Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել

Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահոր պաշտոնակատար, իսկ հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ազատվելով Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնում` որպես փոխտնօրեն:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում