Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 150 մլն դոլարի վարկ

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 150 մլն դոլարի վարկ

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև մշակվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 150 մլն դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի նախագծին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ վարկը տրամադրվում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում