Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց (լուսանկարներ)

Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց (լուսանկարներ)

Այսօր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էլ են ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը:

Վրաստանի Հայ Համայնքի մամուլի դիվանից տեղեկացնում են, որ 1915-23թթ Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացել էին Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հոգևոր և աշխարհիկ-հասարակական կազմակերպությունները:

Ցույցի մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատել են հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արել Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում