Դավութօղլու. «Ռուսաստանին և Ֆրանսիային ուղղված համապատասխան դիվանագիտական քայլեր կլինեն»

Դավութօղլու. «Ռուսաստանին և Ֆրանսիային ուղղված համապատասխան դիվանագիտական քայլեր կլինեն»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական «Մայ նեթ» լրատվական կայքի` թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան` թուրք վարչապետն ասել է. «Ռուսաստանի թեմայի հետ կապված խորհրդակցություն եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ: Համապատասխան քայլեր կլինեն: Երևանում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությունը ստվեր է գցում Մինսկի խմբի անկողմնակալության վրա: Նրանց նկատմամբ անհրաժեշտ դիվանագիտական քայլեր են իրականացվում: Կարևորն այն է, որ մեր դիրքորոշումը բացեիբաց ցույց տանք աշխարհին»:

Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել նաև Երևանում և Ստամբուլում անցկացվող միջոցառումների մասնակցող պետությունների ղեկավարների քանակի տարբերությանը` ասելով, որ դա ցույց է տալիս, թե աշխարհում է ավելի շատ հավատում:

Վերջինիս ասել է նաև, որ իրենց կազմակերպած միջոցառումները նպատակ ունեն աշխարհին խաղաղության ուղերձներ հղել, իսկ երևանյան միջոցառումները ատելություն սերմանելու և բարկությամբ մեկնաբանվող պատմությունը ժամանակակից սերնդին հասցնելու նպատակ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում