Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցել է երկրի նախագահ Տաբարե Վասկեսը (ֆոտո)

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցել է երկրի նախագահ Տաբարե Վասկեսը (ֆոտո)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությանը Մոնտեվիդոյում մասնակցել է Ուրուգվայի ողջ քաղաքական էլիտան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, միջոցառմանը մասնակցել են երկրի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ  Ռաուլ Սենդիկը, նախկին նախագահ Խոսե Մուխիկան: «Հայոց ցեղասպանությունը մարդկային տեսակի ամենասարսափելի քայքայումն է, ամենահրեշավոր քայլը»,-իր ելույթում շեշտել է Ռաուլ Սենդիկը:

Հիշատակի միջոցառման ժամանակ բարձրաստիճան հյուրերը խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին եւ քննադատել Թուրքիայի ժխտողական կեցվածքը: Ուրուգվայն առաջին պետությունն է աշխարհում, որ 1965թ. Ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լուսանկարները` Արփի Հոչաչանյանի ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում