Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է զոհերի հիշատակման օր

Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է զոհերի հիշատակման օր

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն ապրիլի 24-ին ընդունել են Հայոց ցեղասպանության մասին հայտարարագիր: Ինչպես հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղ եկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փաստաթղթով Բուլղարիայի խորհրդարանը «ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»:

Հայտարարությանը կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ ՝ 36-ը: Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան առաջարկել է մեկ  րոպե լռությամբ հարգել զոհված հայերի հիշատակը, որի ժամանակ Շարժում հանուն իրավունքի և ազատության (էթնիկ թուրքերի կուսակցության) պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում