«Ժամանակ». Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» շուկայի բացումը

«Ժամանակ». Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» շուկայի բացումը

«Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, որտեղ պետք է առևտուր իրականացնեն «Հրազդան» տոնավաճառի այն վաճառողները, ովքեր դժգոհ էին շուկայի սեփականատեր՝ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի սահմանած տաղավարների վարձավճարներից:

Ծառուկյանը նրանց խոստացել է, որ իր շուկայում նրանք 3-4 տարի առանց տաղավարների վարձավճարների կաշխատեն և կվճարեն հետո՝ երբ կարողանան: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» տեղափոխվել համաձայնած վաճառողնեիի հետ պայմանագրեր են կնքվում 1 տարի ժամկետով: «Դա նշանակում ա, որ 1 տարի հետո սկսելու ենք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց Աբովյանի շուկա տեղափոխված վաճառականներից մեկը:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, երեկ հայտարարեց. «Հրազդան ստադիոնի ճակատագիրը շատ վատ է, որովհետև մեր հասույթները կրճատվել են մոտավորապես 70%-ով՝ Աբովյանում նոր տոնավաճառ բացելու հետևանքով»: Նա ասաց, որ միայն տոնավաճառն է կարողանում ստադիոնին ֆինանսական ներարկումներ անել, և այն չփակելու համար պաշտպանել էր պետք, դրա համար գները իջեցվեցին: «Իհարկե, ես սխալվեցի, ժամանակավրեպ գին բարձրացրի, բայց հետո փորձեցի սխալս ուղղել», -ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում