«Հայկական Ժամանակ». «Ազատամարտիկների դաշինք»-ը պարապուրդի է մատնվել

«Հայկական Ժամանակ». «Ազատամարտիկների դաշինք»-ը պարապուրդի է մատնվել

«Ի՞նչ գործողություններ եք նախատեսում անցկացնել դաշինքով»,- երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանից:

«Ոչ մի բան»,- հայտարարել է Գասպարյանը:

«Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, իր խոսքը կասի, դաշինքն էլ իր կողքը կկանգնի»,-նշել է պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի թե երբ ոտքի կկանգնի ժողովուրդը:

Թերթի թղթակցի դիտարկմանը, թե պարապուրդի մե՞ջ են, նա պատասխանել է. «Բայց ինչի՞ պարապուրդի մեջ, ժողովներ ենք անում, այցելություններ, հանդիպումներ, օգնություններ ենք կազմակերպում կռված տղաներին, զոհվածների ընտանքիներին»:

Նա նաև հայտարարել է, որ դաշինքը ստեղծվել է ժողովրդի կողքին լինելու համար ու համ էլ իրենք փորձում են հետևել գործընթացներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում