«Ժամանակ». Պալաչ 2-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, սակայն ավելի ուշ հետ է վերցրել այն

«Ժամանակ». Պալաչ 2-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, սակայն ավելի ուշ հետ է վերցրել այն

«Ժամանակ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանունով երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, գնացել և ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումը ստանալուն պես առանձնացել և ինչ-որ զանգ է կատարել, ինչից անմիջապես հետո Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, ԸԸՀ-ից առևանգել է Արթուր Հարությունյանին, ով դրանից հետո իր ինքնաբացարկի դիմումը հետ է վերցրել:

Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հերքել են՝ այդ մասին հաղորդագրություն տարածելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում