Նախորդ տարվա պետբյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով

Նախորդ տարվա պետբյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով

 Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 105.7 մլրդ դրամի 85.4%-ը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման հետ կապված վարկային միջոցները պակաս ստանալու հանգամանքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2014 թ. կազմել է 2%` կանխատեսված 2.34%-ի դիմաց: «Հաշվետու տարում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 70 մլրդ դրամ` նախատեսված 63.8 մլրդ դրամի դիմաց:  2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ներքին պետական պարտքն անվանական արժեքով կազմել է 311.7 մլրդ դրամ»,-  նշեց գլխավոր գանձապետը: 

ՀՀ 2014թ.  պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է ավելի քան 20.3 մլրդ դրամով` կազմելով ծրագրված ցուցանիշի 48.6%-ը:  Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 38 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 99.8%-ը:

Արտաքին ֆինանսական ակտիվների գծով բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 113.4%-ով` կազմելով 48.4 մլրդ դրամ: Մասնավորապես` ամբողջությամբ տրամադրվել է ԼՂՀ-ի միջպետական վարկը, որը կազմել է 42.8 մլրդ դրամ: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների մարումը նույնպես կատարվել է նախատեսված ծավալով` կազմելով 388.9 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում