Կորուստները ցույց կտան 1%-ով ավելի, միլիոն հատ «Մայբախ» կա դրա մեջ». բանավեճ (տեսանյութ)

Կորուստները ցույց կտան 1%-ով ավելի, միլիոն հատ «Մայբախ» կա դրա մեջ». բանավեճ (տեսանյութ)

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի գնահատմամբ էլեկտրաէներգիայի  թանկացումն  անխուսափելի էր, քանի որ համակարգը գտնվում է ողորմելի վիճակում: Այլ հարց է, որ իշխանությունները կիրառեցին հասարակության աչքերին այսպես ասած՝  լավամարդ երևալու հատուկ  տեխնոլոգիա՝ 17 դրամով թանկացնելու խոսակցություններից հետո  որոշելով  էլեկտրաէներգիայի սակագինը  բարձրացնել 6.93 դրամով. «Էժան տոկ են տվել, մեր շահերից են գործում,   շնորհակալությունից պիտի պայթենք»:

Ինչ վերաբերում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հայտարարությանը,  որ 2017թ-ին էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 5 դրամով  նվազել,  տնտեսագետը սրանում  հեռահար նպատակ  է տեսնում. «էտ ժամանակ գալու են ընտրություններ, դրա համար էլ հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար հույս են տալիս, թե երազներով ապրեք, որ հոսանքի գինն այդ ժամանակ կիջնի։ Դա ում հասկանալի չէ»:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հոսանքի մոտ 7 դրամով  թանկացումը հիմնավոր է համարում. ատոմակայանը 90 օր չի աշխատել և իրենք Հրազդան Հրազդանի ՋԷԿ-ի 38 դրամանոց հոսանքը, մինչդեռ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի  գինը մոտ 6 դրամ է:

«Եթե դու ուզում ես ունենալ անխափան էներգամատակարարում,ապա դու պարտավոր էս լրացուցիչ հզորություն ներգրավվես։ Բացի դրանից դոլար-դրամ փոխարժեքային համակարգը ևս ներգրավված է սակագնի մեջ»,-լրագրողների հետ հանդիպմանը  նշում է Վարդան Այվազյանը։

Վերջինը վստահեցրեց, որ որոշված սակագնի մեջ ՀԷՑ-ի թույլ տված ճոխությունները և կատարած  բարեգործությունները  չեն մտնում:

«Դուք ասում եք, թե նրանց «Մայբախների»  փողը մտցրած չի սակագնի մեջ, բայց ինչի մտցնեն,  կարող ա՞ էդքան միամիտ են։ Կորուստները ցույց կտան 1%-ով ավելի, միլիոն հատ «Մայբախ» կա արդեն դրա մեջ»,-հակադարձում է Բոստանջյանն՝ ակնարկելով, որ ՀԷՑ-ը «կիսվել» է ՀՀ իշխանությունների հետ. «Հանրապետությունում ճանճը պտտվում է, համապատասխան տեղում հայտնի է դառնում, նենց որ հանկարծ չմտածեք какой- нибудь բիբիններով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահներով  իրավիճակը փոխվում է: Քո տունը դու ես փչացնում, ինչ Բիբին. ինքը չլինի կարդոնից կտրեն դնեն…Բիբին չկա, իշխանությունն ինքն է բստրել Բիբինին»։

«Բիբինը ո՛չ հորս կողմից է բարեկամ, ո՛չ էլ մորս, որ պաշտպանեմ նրան, բայց պիտի ընդունենք՝ երբ ՀԷՑ-ը թանկ գնով հոսանք է գնել և վերջնական արդյունքում բաշխել ավելի էժան գնով, մինուսով պարտքեր են կուտակվել: Պետությունը կարող է խնդրին ճիշտ կարգավորումներ տալ: Բայց հիվանդին պետք է բուժել ճիշտ,  ստամոքսի հիվանդությունով տառապողի բուժումը  եթե սկսենք գլխից, վիճակն ավելի կվատանա»,-արձագանքեց Այվազյանն՝ ամեն դեպքում ընդունելով, որ Բիբինը վատ կառավարիչ է:

Այս համատեքստում  Վարդան Այվազյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մենք որակյալ էլեկտրաէներգիայի կարիք ունենք, որ ավելցուկը որակյալ չէ:

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում