«Ժամանակ». ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ

«Ժամանակ». ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ

«Ռուսական «Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵէՍ» ընկերությունը կարող է վաճառքի հանել ՀԷՑ-ը, և որպես հնարավոր գնորդ կարող է հանդես գալ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ ռուսաստանցի հայ օլիգարխ:

Ըստ պարբերականի՝ նոր գնորդ գտնելն այնքան էլ հեշտ գործ չի լինի:

Սակայն իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՀԷՑ-ի գնորդների պակաս չկա, և կան շատ լուրջ հավակնորդներ, որոնք պատրաստ են ռուսական ընկերությունից գնել ՀԷՑ-ը: Ըստ մեր աղբյուրի՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ, սակայն քանի դեռ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է, և իշխանությունները անկարող են որևէ որոշում կայացնել ընկերության վաճառքի հարցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում