Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածը դրանք ամբողջությամբ չի ոչնչացնի. Պենտագոն

Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածը դրանք ամբողջությամբ չի ոչնչացնի. Պենտագոն

Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ ռազմական ուժի օգտագործումը թույլ չի տա ամբողջությամբ ոչնչացնել դրանք: Այդ մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հուլիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ ԱՄՆ-ի ԶՈւ-ի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսիի հետ  համատեղ  ասուլիսում:

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ռազմական տարբերակը»՝ բացառելու պաշտոնական Թեհրանի միջուկային զենքի ստեղծումը: Սակայն հնարավոր ռազմական գործողությունը միայն «հետ կշպրտի իրանական միջուկային ծրագիրը», բայց թույլ չի տա ամբողջությամբ վերացնել այն, հայտարարել է Քարթերը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հնարավոր է վերականգնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում