Ուորլիքն առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները

Ուորլիքն առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել էր Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու և հարցազրույց է տվել «Վեդոմոստի»-ին, որի ժամանակ առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները:

««Օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաև այլ ֆակտորներ, տարբերակներ: Դրա համար էլ ասում եմ, որ պետք է քննարկենք խաղաղ  կարգավորումն ամբողջության մեջ, համալիր»,- ասել է նա:

Այնուհետ շարունակել, թե «կարգավորման տարրեր կարող են լինել անվտանգության երաշխիքները, ինչը ենթադրում է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում` ապահովելու ԼՂ անվտանգությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում