Թուրքիայում ահաբեկչության հետևանքով ևս մեկ զինծառայող է մահացել

Թուրքիայում ահաբեկչության հետևանքով ևս մեկ զինծառայող է մահացել

 Թուրքիայի ողջ տարածքն ընդգրկած ահաբեկչական գործողությունների ալիքը շարունակում է իր հետևից նոր զոհեր թողնել: Հուլիս 28-ի առավոտյան թուրքական Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում գտնվող բանկերից մեկը գնացած մի դիմակավոր ահաբեկչի հարձակման հետևանքով վիրավորված սերժանտ Զիյա Սարփքայան զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ահաբեկիչը կրակել էր 27-ամյա սերժանտի վրա, ինչից հետո ծանր վնասվածք ստացած զինվորը տեղափոխվել էր հիվանդանոց: Այստեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել, և Սարփքայան զոհվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում