«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով

«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգևատրելու լուրը և սկսեց գովերգել նրան:

«Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսևորել է շատ ակտիվություն և շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- ասաց Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի և «շատ դաստիարակված տղա է»: Հետաքրքիր է, եթե Սարգսյանը լիներ Զաքարյան կամ Բուդաղյան եղբայրների փոխարեն, նույնը կասե՞ր Տիգրան Խաչատրյանի մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում