Քուվեթը կողմ է արտահայտվում ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը

Քուվեթը կողմ է արտահայտվում ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը

Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ ալ Ռումին վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դիվանագետը հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեզ վշտացնում են զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք անմեղ մարդկանց կյանքեր են խլում: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ նստեն բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Քուվեյթի դեսպանը` հավելելով, որ իրենք դեմ են պատերազմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում