Մարին լե Պենը միգրանտների պատճառով պահանջել Է ԵՄ-ում վերադարձնել ազգային սահմանները

Մարին լե Պենը միգրանտների պատճառով պահանջել Է ԵՄ-ում վերադարձնել ազգային սահմանները

Ֆրանսիայի «Ազգային ճակատի» նախագահ Մարին լե Պենը հայտարարել Է, որ սարսափում Է ներգաղթյալների խնդրում եվրոպական երկրների կառավարությունների անգործությունից եւ կոչ Է արել շտապ կարգով վերականգնել ազգային սահմանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ սարսափեցնում Է մեր իշխանությունների անգործությունը, ես խիստ անհանգստացած եմ, որովհետեւ մեկուկես միլիոն մարդ կարող Է գալ ԵՄ-ի երկրներ,- օգոստոսի 31-ին ասել Է նա I-Tele ֆրանսիական հեռուստաալիքի եթերում:- ԵՄ-ում ներքին սահմանների անհետացմամբ այլեւս ոչ մի միջոց չի մնացել ֆիզիկապես դիմակայելու այդ զանգվածային տեղափոխումներին»:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է շտապ կարգով վերականգնել ազգային սահմանները, դա առաջնահերթ պայմանն Է, իսկ այնուհետեւ հարկավոր Է գործի դնել ներգաղթի կասեցման քաղաքականությունը»:

Լե Պենն այն կարծիքին Է, որ նրանց շուրջը, ովքեր ցանկանում են ապաստան ստանալ ԵՄ-ում, արդեն ձեւավորվել են անօրինական ներգաղթի նոր ցանցեր: «Եկվորների մեծ մասը քաղաքական փախստականներ չեն, բավ Է ֆրանսիացիներին հեքիաթներ պատմել»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում