Ադրբեջանը բողոքի ցույցերից ապահովագրված չէ. Stratfor

Ադրբեջանը բողոքի ցույցերից ապահովագրված չէ. Stratfor

Ադրբեջանը ժողովրդական լայն զանգվածների բողոքի ցույցերից ապահովագրված չէ: Այս երկրի տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից, իսկ վերջին շրջանում նավթի կտրուկ գնանկում է արձանագրվոմ, ինչը չի կարող չազդել երկրի տնտեսության վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Stratfor հետազոտական կենտրոնի նոր զեկույցում, որն անվանվում է նաեւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության «ստվերային ԿՀՎ»:

«Ադրբեջանը եւս ապահովագրված չէ ներքին բողոքներից եւ քաղաքական խնդիրներից», -գրում են Stratfor-ի վերլուծաբանները:

Զեկույցում նշվում է, որ թեեւ Ադրբեջանը չի միացել Ռուսաստանի կողմից առաջ քաշված Եվրասիական տնտեսական միության մասին, սակայն, այդ երկիրը ՆԱՏՕ-ի հետ մերձենալու արեւմտամետ ուղղություն եւս չի որդեգրել` ընդլայնելով միայն իր քաղաքական եւ տնտեսական կապերը հարեւան Թուրքիայի եւ Իրանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում