ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ առաջնագծում առաջացած լարվածության աճին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ առաջնագծում առաջացած լարվածության աճին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մեկնաբանել է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը: «Ես չեմ տեսնում որևէ օրինաչափություն վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության հետ կապված և չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու առաջնագծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում