«Ժողովուրդ». Տավուշի գյուղի բնակիչների տարհանման կարիք չկա

«Ժողովուրդ». Տավուշի գյուղի բնակիչների տարհանման կարիք չկա

Տավուշի մարզի գյուղերը երեկ գիշեր դարձյալ ռմբակոծել են, ինչի արդյունքում բնակիչները նորանոր նյութական վնասներ են կրել։

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից Գագիկ Մելիքյանի հետ, ով նշել է. «Այժմ գյուղերի բնակիչների տարհանման կարիք չկա։ Ես արդեն նշեցի, որ ես Տավուշում եմ եղել, վաղն էլ լինելու եմ Տավուշի մարզի Պառավաքար, Ներքին կարմրաղբյուր գյուղերում, ու կարծում եմ, որ այժմ տարհանման անհրաժեշտություն չկա։ Բնակիչների հետ զրուցել ենք, ու դա բոլորի համար սովորական երևույթ է, գյուղերում խուճապային իրավիճակ չկա։ Տեղեկություններ կան, որ լուրջ խուճապային իրավիճակ կա Ադրբեջանի գյուղերում, որոնք հարակից են մեր սահմանին, ու լուրջ թվով ադրբեջանցիներ փախուստի են դիմում այդ գյուղերից։ Մենք պատրաստ կլինենք հարձակման, եթե այս ձևով շարունակվի»։

Պատգամավորը վստահեցրել է, որ նյութական արժեքները բնակիչներին կփոխհատուցվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում