Երիտասա՛րդ, ժամանակին համաձայնություն եմ տվել, որ Ձեզ ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու. Բագրատյանը՝ Երիցյանին (տեսանյութ)

Երիտասա՛րդ, ժամանակին համաձայնություն եմ տվել, որ Ձեզ ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու. Բագրատյանը՝ Երիցյանին (տեսանյութ)

Խորհրդարանում, երբ քննարկվում է ՀՀ ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  ԿԲ-ի նախագահի բացակայության մեջ մեղադրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ սա արդեն երրորդ տարին է:

«Կարծում եմ՝ կատարում եք նախագահի ցուցումը, էրեխա չկա էստեղ, հերիք է, չե՞ք տեսնում մարդուն բան ենք ասում,  լրիվ ուրիշ բան է պատասխանում: Երեկ ինձ այստեղ ասում էին՝ ինչի՞ Կառավարությունից չես խոսում, հարցը Կառավարությանը չի վերաբերում, Կառավարությանը  հերթ գա, կխոսեմ»,-ասաց Բագրատյանը:

ՀՀ նախկին վարչապետը հայտարարեց, որ հիմնական զեկուցողը՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն աղավաղել է իր խոսքերը և նրա  ներկայացրած  թվերի մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։ 

«Երիտասա՛րդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ Ձեզ ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու, Ձեզ էլ, Վաչե Գաբրիելյանին էլ, ընտրել ենք, ուղարկել Բոստոն, հասկանո՞ւմ եք, մի հատ հաշիվ տվեք ինչ եք խոսում: Ոչ ոք չի ասում՝ գնա դրամ տպի, ասում ա՝ կարելի՞ ա դրամի զանգվածի հետ խաղալ, բա դու խի՞ ես խաղում, բա դու ինչի՞ անցած տարի դրամի վրա դրեցիր 24% հարկ: Ինչո՞ւ բռնեցիր դարձրեցիր 30 մլրդ. դրամ կանադական կապիտալը, բանկը 10 մլն. է ուզում վարկավորի, թող 1 մլն. կանադական կապիտալ ունենա: Սա ՀՀԿ-ականների կողմից տարվող հատուկ քաղաքականություն է, որ կապիտալը կենտրոնանա, որ հսկեք, ուզում եք, որ 5-10 հոգու կողմից վերահսկելի լինի»,-ասաց նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում